ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Էդ Սաշիկի վախտ էր 50-50, հիմա սաղ իրանցն ա

Էդ Սաշիկի վախտ էր  50-50, հիմա սաղ իրանցն ա
26.11.2026 | 19:19


- Հարևան, բա 100-ի կեսը 50-ը չի՞։
- Էլ չէ։
- Ո՞նց թե՝ էլ չէ։
- Էդ Սաշիկի վախտ էր 100-ի կեսը 50, այսինքն՝ 50-50։ Սրանց մաթեմատիկայով 100-ը չի կիսվում, սաղ իրանցն ա։
- Այ հիմա հասկացա։
- Ի՞նչ հասկացար։
- Բա առավոտից գլուխ եմ ջարդում, թե էդ ի՞նչ հաշվարկ արին, որ Տիկոյին դրին մաթեմատիկական զպրտիչների տնօրեն։

Կարո Վարդանյան
Դիտվել է՝ 467

Մեկնաբանություններ