Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ասում են…

Ասում են…
27.11.2026 | 22:10

Այն բանից հետո, երբ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին խլեց Լեռնային Ղարաբաղը հայ ժողովրդից, շատ միամիտ կլինի կարծել, որ դա կբավարարի այդ երկրների ախորժակը։ Ադրբեջանն ու Թուրքիան ապահովել են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» կամ «Թրամփի երթուղու» կառուցումը և հասել նրան, որ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծում վերացվեն ազգային խորհրդանիշները, օրինակ, Արարատ լեռը երկրի զինանշանի վրա։ Չկան երաշխիքներ, որ ինչ-որ պատրվակով չի լինի ևս մի սրացում։ Կարծում եմ՝ նույնիսկ ռուս սահմանապահների դուրսբերումից հետո Հայաստանը չի հայտնվի Ֆրանսիայի և Գերմանիայի միջև։ Այն կմնա Կովկասում՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Հետևաբար, ես Փաշինյանի գործողությունները համարում եմ սեփական ժողովրդի շահերի դավաճանություն՝ հօգուտ իր սեփական գաղափարախոսական հայեցակարգի, Ռուսաստանի և հետխորհրդային կամ եվրասիական տարածքի հետ կապերը խզելու նրա համառ ցանկության:

Կոնստանտին Զատուլին

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ

Դիտվել է՝ 420

Մեկնաբանություններ