ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Խրիմյան Հայրիկի անմահ պատգամը․ հիշատակի օր

Խրիմյան Հայրիկի անմահ պատգամը․ հիշատակի օր
29.10.2026 | 13:20

Այս օրը՝ հոկտեմբերի 29-ը, Ամենայն Հայոց 125-րդ կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու՝ ամենաժողովրդական Վեհափառ Հայրապետ Խրիմյան Հայրիկի հիշատակի օրն է։
Մեջբերեմ հայերիս ուղղված նրա անմոռանալի պատգամը․

«Միաբան լերուք ի գործել զբարիս, միաբան լերուք ի պահել զնախնի աւանդութիւնս ազգայինս, միաբան լերուք չմոռանալ զեկեղեցի ձեր և զկրօն, միաբան լերուք ի պահել զմայրենի լեզուն մեր և ուսուցանել զայն որդւոց ձերոց և զաւակաց, զխաղաղութիւն ունիջիք ընդ միմեանս զի և Աստուած սիրոյ և խաղաղութեան լիցի ընդ Ձեզ»։

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ
Դիտվել է՝ 25813

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ