ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Աղմուկը պարզապես անջատում են

Աղմուկը պարզապես անջատում են
24.09.2026 | 14:23
Մի մարդ կար, որին մի օր որոշեցին դատել։
Մեկն ասաց՝
- Շատ լուռ է։
Մյուսը՝
- Շատ է խոսում։
Երրորդը՝
- Չեմ վստահում։ Չափազանց նորմալ է։
Մի խոսքով՝ նա մեղավոր էր՝ ցանկացած տարբերակում։
Մարդը սկզբում փորձեց բացատրել։
Հետո՝ արդարանալ։
Հետո հասկացավ, որ դա նույնն է, ինչ փորձել քամուն ապացուցել, որ դու փոշի չես։
Մի օր նա կանգնեց նրանց առաջ ու ասաց.
- Դուք ինձ չեք դատում։ Դուք պարզապես հերթով արտահայտում եք ձեր ներսը։
Մարդիկ մի պահ լռեցին։
Հետո շարունակեցին։
Նա ժպտաց։
Ոչ թե որովհետև նրանք հասկացան,
այլ որովհետև ինքն էր վերջապես հասկացել։
Այդ օրվանից նա այլևս ոչինչ չբացատրեց։
Թողեց մարդկանց իրենց «ճշմարտությունների» հետ։
Որովհետև երբ մարդուն դատում են բոլոր կողմերից, դա արդեն դատ չէ։
Դա աղմուկ է։
Իսկ աղմուկի հետ չեն վիճում։
Աղմուկը պարզապես անջատում են։
Ոչ ամեն դատողություն է արժանի պատասխանի։
Երբեմն ամենակոշտ «ոչ»-ը ոչ թե ասված խոսքն է, այլ այն պահը, երբ դու այլևս չես փորձում ապացուցել, որ փոշի չես։
Վերջիվերջո՝ ամեն մեկը ապրում է այնտեղ,
ուր հասնում է իր միտքը։
Իսկ դու ո՞ր պահին ես հասկացել, որ այլևս պարտավոր չես բացատրել։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ
Դիտվել է՝ 5808

Մեկնաբանություններ