Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Գնահատելու կարողության մասին

Գնահատելու կարողության մասին
20.10.2026 | 16:16

Բացի այլ չափանիշներից, յուրաքանչյուր ժողովրդի պատմական հասունությունը դրսևորվում է նաև իր հերոսների գործունեությունը ճշմարտացիորեն գնահատելու կարողությամբ։

Ազգային հիշողությունը չպետք է դառնա ո՛չ անհատի անձեռնմխելիության, ո՛չ էլ նրա ամբողջ անցյալը ջնջելու միջոց։ Այն պետք է ծառայի ճշմարտության բացահայտմանը, պետականության փորձի իմաստավորմանը և ապագա սերունդներին պատմական դասեր փոխանցելուն:

Մեզ մոտ հանրային գնահատականը հակված է անձին տեղավորելու երկու ծայրահեղություններից մեկում՝ հերոսի կամ մեղավորի, փրկչի կամ հակառակորդի կերպարում։

Եթե սա իրողություն չէ, ապա խնդրում եմ տալ այն հայ հեղինակության (ոչ ընդհանրական) անուն, ով այսօր ապրելով մեր կողքին, մեծարվում կամ, պարզապես, ճշմարտացիորեն գնահատվում է ՈՂՋ ժողովրդի կողմից:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 2767

Մեկնաբանություններ