Կարծում եմ` ոչինչ էլ չի լինի: Բնակչությունը «կկիսվի» երեք մասի: Բնակչության 1-ին զգալի մասը դեմ կքվեարկի գործող իշխանությանը: Բնակչության 2-րդ զգալի մասը չի մասնակցի ընտրություններին...
Իմ Հայաստանը առնական է, ժայռ է ու քարափ, տղամարդ է, առյուծ է՝ ատամները սուր են, որսով հագեցած, ինքնաբավ ու հաղթանակող։ Իմ Հայաստանը կարող է պարտվել, և նրա համար պարտությունը կանգառ է, նոր հաղթանակի սկիզբն է...
Վերջերս արձանագրել էի, որ ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Շենգավիթի բաժնի դռան մոտ` հետիոտների համար նախատեսված ճանապարհին, կայանված, ենթադրաբար` բաժնի պետի (վերջինս, վստահաբար` Նիկոլ Փաշինյանի մորաքրոջ թոռն է) կողմից վարվող ավտոմեքենայի վրա փակցված է ՔՊ-ի գովազդային կպչուն պիտակը...
Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի քննադատական խիստ տոնայնությամբ հոդվածը մեզանում շատ քննարկվեց։
Այդ քննարկումը, սակայն, ուներ մի կարևորագույն թերություն՝ երբ հոդվածի շեշտադրումներն ընդհանրապես չէին դիտարկվում Իրանի արտաքին քաղաքական փոփոխված ռազմավարության համատեքստում...