Սեպտեմբերի 21-ին ՀՀ Անկախության օրվա առիթով Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել FlashMob:
Մասնակցել են Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան): Թվով մոտ 200 հոգի: Ֆլեշմոբը կազմակերպվել է Emporium ամսագիրը: Ըստ կազմակերպիչների՝ այս ֆլեշմոբը Հայաստանի պատմության մեջ ամենաշատ մասնակիցներն է ունեցել:
Մարդկանց պետական, հասարակական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում նրանց գործունեության համար կարևոր է ոչ միայն դրանցում նրանց գիտակ լինելն ու լրջությունը, այլ նաև մտածողության մասշտաբայնությունն ու կատեգորիան, որոնք կարող են առաջանալ միայն մասշտաբային գործերին մասնակցելով...