Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր կառավարությունն արագացնելու է սոցցանցերի արգելքի գործընթացը դեռահասների համար: «Մեր երեխաների և դեռահասների ուղեղները չեն վաճառվում: Մենք արգելում ենք սոցիալական ցանցերը 15 տարեկանից ցածր երեխաների համար և պատրաստվում ենք արգելել բջջային հեռախոսները միջին դպրոցներում։ Կարծում եմ՝ սա հստակ կանոն է՝ հասկանալի մեր դեռահասների ընտանիքներին և ուսուցիչներին»,- ասել է Մակրոնը:               
 

Զգուշացե՛ք, ձեզ խաբում են

Զգուշացե՛ք, ձեզ խաբում են
16.01.2018 | 15:16

Առավոտից խմբագրության հեռախոսները ահազանգում են, որ կոմունալ վճարումներ կատարելիս առերեսվել են մի զարմանալի և շատ տհաճ փաստի հետ: Ջրի վարձը մուծելիս «Վեոլիա Ջուր» ընկերությունը փորձում է ինչ-որ անհասկանալի լրացուցիչ գումար գանձել: Գումարի չափն էլ կազմում է 200-ից մինչև 4000 դրամ: Այս խարդախության պատճառաբանումը հետևյալն է՝ վերահաշվարկ է կատարվել «Երևան Ջուր» և «Վեոլիա Ջուր» ընկերությունների միջև, ինչ-ինչ (վստահաբար ստվերային) գումարներ են առաջացել, որը պետք է մուծեն մայրաքաղաքի սպառողները: Ինչ խոսք, սա Հայաստանի ընդերքը շահագործող մասնավոր ընկերության հերթական ոտնձգությունն է, որը հովանավորվում է ՀՀ իշխանությունների կողմից: Շուտով խմբագրությունը կներկայացնի իր հետաքննությունը վերոնշյալ խնդրի վերաբերյալ: Իսկ այժմ մեր առաջարկը. չվճարել վերահաշվարկի պատճառաբանմամբ ներկայացվող գողոն գումարը:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4218

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ