Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Երկակի ստանդարտ

Երկակի ստանդարտ
20.04.2025 | 16:11

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Հակոբյան Տիգրանն ի պաշտոնե նկատում է Հայաստան եկած ասիացիների նկատմամբ ինչ-որ ռադիոընկերության խտրական մոտեցումը և պատժում դրան, սակայն չի ցանկանում տեսնել նիկոլականների՝ սոցցանցում ծավալած «ատելության, չարության ու բռնության» խոսքն արցախցիների նկատմամբ: Մնում է ենթադրել, որ նման վերաբերմունքն արգելված է օտարների, սակայն թույլատրված է հայրենակիցների նկատմամբ:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 6564

Մեկնաբանություններ