Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ի վերջո, ո՞վ եք դուք

Ի վերջո, ո՞վ եք դուք
03.10.2025 | 12:31

Գյումրու համայնքային խնդիրներով չեմ զբաղվում, որևէ մեկին չեմ սատարել վերջին ընտրություններին, Սամվել Կարապետյանի թիմակիցը չեմ, վերջին հինգ տարում չեմ մասնակցել ոչ մի խրախճանքի, քաղաքային տոնակատարությունների, չեմ մասնակցելու նաև այս տարի ու առհասարակ քանի դեռ կզած երկրի քաղաքացի եմ, բայց զզվում եմ անբարոներից, առավել ևս լկտի անբարոներից։

Աչքովս ընկավ փաշինյանի լրատվականի մի ճղճիմ հոդված, որտեղ տեղի մանրադրամները բողոքում են, թե ներկա քաղաքապետը և «Մեր ձևով» շարժումը Շուշիի մշակույթի տան ռմբակոծման օրը, մի խումբ զոհված ոստիկանների հիշատակը չհարգելով Գյումրու օր են կազմակերպում։

Լու՞րջ, էդ դուք եք բողոքու՞մ տղաներ և աղջիկներ, իսկ դուք չե՞ք իմանում, որ էդ աղետը ու վերջին յոթ տարվա բոլոր աղետները հենց ձեր կուռքն է բերել, տեղյակ չե՞ք, որ էս երկրի թիվ մեկ մարդասպանն ու հանցագործը հենց ձեր տերն է, չե՞ք իմանում, որ Ոստիկանության աշխատակիցներին ուղղակի «պադստավկա» են արել, տարել մահվան, հարցրեք տեղում հայտնված ոստիկաններին, բայց զգոյւշ եղեք նիկոլի մորը հայհոյելուց պատահաբար ...

Լավ, վերջը անբարոյականությունն էլ սահման ունի, լավ վերջը ով ե՞ք դուք։

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 8643

Մեկնաբանություններ