Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Մեծ Պահք

Մեծ Պահք
27.02.2026 | 11:11

Օրվա ընթերցում

«Ե՛լ այդ բարձր լեռան վրա, ո՛վ ավետաբերդ Սիոնի, ո՛ւժ տուր քո ձայնին, ո՛վ ավետաբերդ Երուսաղեմի, ո՛ւժ տուր, մի՛ վախեցիր և հայտնի՛ր Յուդայի երկրի այդ քաղաքներին.

«Ահավասիկ ձեր Աստվածը. ահա Տերը, որ գալիս է զորությամբ և իր բազկի իշխանությամբ. ահավասիկ իր վարձն իր հետ է ու գործերն էլ իր աչքի առաջ են։

Հովվի նման հովվելու է իր հոտերը, իր բազկով հավաքելու է գառներին, կրելու է նրանց իր ծոցում, մխիթարիչ է լինելու հղիներին»։

Ո՞վ կարողացավ իր ափով չափել ջրերը, թզով՝ երկինքը և քլով՝ համայն երկիրը. ո՞վ կարողացավ լեռները կշռել կշեռքով և դաշտերը՝ նժարով։

Ո՞վ իմացավ Տիրոջ մտքերը, ո՞վ խորհրդատու դարձավ նրան՝ իբրեւ թե նրան խելամիտ դարձնելու համար։

Կամ թե ո՞ւմ հետ խորհրդակցեց նա, որ իրեն խելամիտ դարձնի և կամ ո՞վ նրան ցույց տվեց արդարադատությունն ու իմաստության ճանապարհը կամ անցյալում ո՞վ փոխ տվեց իրեն, որ հատուցի նրան։

Բոլոր հեթանոսները նման են դույլի մի կաթիլին, նույնն են, ինչ փոշեհատիկը՝ կշեռքի վրա և կամ ինչպես բերանից ցայտող շիթը։

Այրելու համար Լիբանանը բավական չէ, բոլոր չորքոտանիները ողջակեզի համար բավական չեն և բոլոր հեթանոսները նրա համար ոչինչ են, ոչնչություն են համարվում»։

Եսայի 40։ 9_17

Դիտվել է՝ 3038

Մեկնաբանություններ

/subscribe">ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ