«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Երկրագնդի առանցքը

Երկրագնդի առանցքը
15.10.2026 | 11:19

Երկրագունդն ամենևին էլ իր առանցքի շուրջ չէ, որ պտտվում է։ Այս աշխարհը պտտվում է բացառապես փողի շուրջ։ Եվ թքա՛ծ ցանկացած ազգի, անհատի ու ողջ մարդկության վրա։
Վկան՝ ուկրաինական պատերազմը, Իրանի ռմբակոծությունները, Մերձավոր Արևելքի հարատև տվայտանքները, նավթային կայսրություններն ու աշխարհի տարբեր անկյուններում բորբոքվող ու մարող մյուս սպանդները...
Պատերազմական սառը իրողությունները վեր են երկրագնդի բոլոր սեթևեթանքներից։
Ամերիկացի պրագմատիկ փիլիսոփա Ռոբերտ Ջեյմսն իզուր չէր ակնարկում աշխարհի նյութապաշտությունը, թե․
֊ Տիեզերքից նավթի՛ հոտ է գալիս...

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

14․10․2026 թ․
Դիտվել է՝ 514

Մեկնաբանություններ