Անդրադառնալով Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին մասնավորապես ասել է. «Հույս ունենք, որ Երևանը, օգտագործելով իր ներուժն ու առկա հնարավորությունները, կկարողանա հավասարակշռված գործընկերություն պահպանել աշխարհաքաղաքական տարբեր դերակատարների հետ»:               
 
  • «Հակամարտությունը պետք է հաղթահարվի խաղաղ ճանապարհով»

    «Հակամարտությունը պետք է հաղթահարվի խաղաղ ճանապարհով»

    21.05.2012| 12:23
    «Իրատես de facto»-ի հյուրն է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԸ: -Ներքաղաքական մթնոլորտը երբեք այնքան նպաստավոր չի եղել Ղարաբաղի հարցի լուծման համար, ինչքան հիմա` և՛ Ղարաբաղում, և՛ Հայաստանում: Նախ` իսկապես միջազգային ատյաններում այդ հորդորը կա, թեպետ անարդարացիորեն հաճախ են կողմերին նույն հարթության մեջ դնում, որը բոլորովին ընդունելի չէ: 20-րդ դարում ես չգիտեմ ավելի արդար, ավելի ազատագրական և ավելի ժողովրդավարական շարժում, քան ղարաբաղյանն էր: Աշխարհում չկա որևէ նման հողակտոր, որտեղ քրիստոնեությունն այդքան իրեղեն ապացուցներ ունենա. ամեն 17 քառակուսի կիլոմետրի վրա մի վանք կամ եկեղեցի կա` կառուցված հարյուրամյակների ընթացքում:
  • «Նրանք, ովքեր ընդդիմություն էին խաղում, այսօր ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ցուցակներում են»

    «Նրանք, ովքեր ընդդիմություն էին խաղում, այսօր ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ցուցակներում են»

    18.05.2012| 10:57
    Հայ ազգային կոնգրեսում ներքին խնդիրների կծիկը նոր ակոսներ է բացում: Բոլոր նրանք, ովքեր այս տարիներին լուռ թաքցրել են իրենց անհամաձայնությունները, մեկեն արտահայտվելու բուռն ցանկություն են հայտնում: Կուսակցությունների ղեկավարներ, անհատներ բարձրաձայնում են կոնգրեսից հեռանալու իրենց մտադրության մասին: Մեր տեղեկություններով, առաջիկայում նման քայլի կդիմի նաև «Հայրենիք ու պատիվ» կուսակցության ղեկավար ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, որից էլ փորձեցինք պարզաբանումներ ստանալ:
  • «Որպեսզի երկիրը կայանա, պիտի կուսակցական համակարգը կայացած լինի»

    «Որպեսզի երկիրը կայանա, պիտի կուսակցական համակարգը կայացած լինի»

    18.05.2012| 10:55
    «Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ ԱՆՈՒՇ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ: -Ձեր գնահատականով` ի՞նչն է բնորոշ հետընտրական շրջանին: Եթե մի բառով բնորոշենք, ի՞նչ ենք ասելու: -Անվանելու ենք չլուծված մարտահրավերների ժամանակաշրջան: Ոչ մի խնդիր, որ պիտի դներ ներքաղաքական դաշտը, ոչ միայն չի լուծվել, այլև չի դրվել: Ընդդիմությունն այդ քաղաքական խնդիրները չի դրել, որովհետև նրան զրկել են այդ հնարավորությունից: