Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Զբոսաշրջային էքսպո՝ Հյուսիսային պողոտայում

Զբոսաշրջային էքսպո՝ Հյուսիսային պողոտայում
26.09.2013 | 14:20

Սեպտեմբերի 27-ին՝ Զբոսաշրջության համաշխարհային օրը, ժամը 16.00, Հյուսիսային պողոտայում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպում է զբոսաշրջային էքսպո։ 25 տաղավարներում ներկայացված կլինեն հանրապետության 10 մարզերը, Երևան քաղաքը (Երևանի քաղաքապետարանի կողմից), ներգնա տուրիզմի ոլորտում գործունեություն ծավալող կառույցներ։

Ցուցահանդեսը կուղեկցվի մշակութային տարբեր ծրագրերով։ Կներկայացվեն ազգային երգն ու պարը, էքսպոյի մասնակիցները Հյուսիսային պողոտայում հաց կթխեն, բրուտագործները հենց տեղում կթրծեն կավե իրեր, իրենց արհեստը կցուցադրեն գորգագործները, կցուցադրվեն տիկնիկային ներկայացումներ։

Տուրիստական էքսպոն նպատակ ունի վեր հանել ներգնա զբոսաշրջային ներուժը Հայաստանում, բարձրացնել հանրության իրազեկվածությունը զբոսաշրջության և դրա սոցիալական, մշակութային, քաղաքական ու տնտեսական արժեքների կարևորության վերաբերյալ:

Դիտվել է՝ 3074

Մեկնաբանություններ