ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Իրանը կսկսի Բուշերի ատոմակայանի երկու ռեակտորների կառուցումը

Իրանը կսկսի Բուշերի ատոմակայանի երկու ռեակտորների կառուցումը
31.01.2016 | 23:52

Իրանն առաջիկայում մտադիր է սկսել Բուշեր քաղաքի ատոմակայանի ևս երկու բլոկի կառուցումը` հայտարարել է ատոմային էներգիայի հարցերով կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհին: Նա նշել է, որ Իրանն ու Ռուսաստանն ավելի վաղ պայմանավորվել են «Բուշերում երկու մեծ ռեակտորների» կառուցման հարցում: Բուշերի ԱԷԿ-ը Իրանի առաջին ատոմային կայանն է:

Դիտվել է՝ 3937

Մեկնաբանություններ