Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Մի լռիր, զանգակատուն

Մի լռիր, զանգակատուն
01.06.2025 | 10:42

Հոգևորականներ, հնչեցրեք բոլոր եկեղեցիների զանգերը։

Դուք միաբան եք, Դուք եք Աստծո խոսնակը երկրի վրա։

Հայաստանում վտանգվում է հավատքը` 301թվականից աշխարհում պետականորեն առաջինն ընդունված ԱՍՏԾՈ ՈՒՍՄՈՒՆՔԸ։

Հավատացած եմ, որ ձեր կողքին կկանգնի ողջ քրիստոնյա աշխարհը։

Ձեր պայքարը կլինի ոչ թե իշխանության համար, ինչպես «որոշ» քաղաքական ուժերի,

այլ հավատքի փրկության, ազգի պահպանության համար։

Պետականություն չունենալու ժամանակ միշտ Դուք եք եղել պետության տերը, ազգի պահապանը, հավատքը պահողը։

ԱՎԱՐԱՅՐԸ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷՐ։

Կարծում եմ, որ

Ձեր հոգևոր ՌՈՒՄԲՆ ավելի զորեղ կլինի

լուսաձայնային նռնակներից։

Անդրանիկ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 4616

Մեկնաբանություններ