Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Կա՛նգ առեք

Կա՛նգ առեք
27.06.2025 | 17:48

Սա պայքար չէ մեկ սրբազանի դեմ, սա պայքար չէ զուտ Եկեղեցու դեմ, սա պայքար է հայ ինքնության դեմ։

Գուցե կան նրանք, ովքեր մինչև վերջ չգիտեն կամ չեն պատկերացնում դրա հետևանքները, բայց այդ հետևանքները լինելու են` վտանգելով հոգևոր անվտանգությունը, ինքնությունը, տեսակի պահպանությունը, ներքին հասարակական համերաշխության տեսական հնարավորությունը։

Դուք անգամ չեք պատկերացնում, թե ինչի դեմ եք կռիվ տալիս, դուք անգամ չեք պատկերացնում, որ ինքներդ ձեր դեմ եք կռվում, ու Եկեղեցին չէ, որ ընկնելու է, այլ մենք` բոլորս:

Կա՛նգ առեք:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5317

Մեկնաբանություններ