Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Ինչու՞ են հայաստանցիները գերադասում Վրաստանի ծովափերը

Ինչու՞ են հայաստանցիները գերադասում Վրաստանի ծովափերը
19.07.2025 | 12:11

Ամառը կիսվել է, սակայն Սևանում հանգստի սեզոնը լիարժեք չի բացվել, անկայուն եղանակն է խանգարում։ Վրաստանում՝ Բաթումիում, Քոբուլեթիում, Ուռեկիում և այլուր, հանգստի սեզոնը սկսվումէ մայիսից և ձգվում մինչև հոկտեմբերի սկիզբ։ Սևանում հանգստի սեզոնը լիարժեք գործում է երկուսուկես ամիս՝ հուլիսից մինչև սեպտեմբերի կես։ Այդ պատճառով էլ Սևանի ափին առկա հանգստի գոտիների, օբյեկտների տերերը ծառայությունների թանկ գներ են սահմանում, որ կարողանան այդ կարճ ժամանակահատվածում շատ փող աշխատել։ Այդ թանկ ծառայությունների պատճառով հայաստանցիները գերադասում են Վրաստանի, Եգիպտոսի ծովափերին ավելի էժան ու որակյալ հանգիստը։ Ստացվում է արատավոր շրջան, որից դուրս գալ չի լինում։ Նիկոլ Փաշինյանի խոստովանությամբ՝ կառավարությունում 7 տարի առաջին դասարանում մնացածները ինչպե՞ս կարող են իրավիճակից ելք առաջարկել։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3036

Մեկնաբանություններ