ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

Աղոթարան

Աղոթարան
25.12.2025 | 22:00
Իմ սիրելի Արարիչ,
շնորհակալ եմ Քեզ, որ այսօր ևս կյանք պարգևեցիր ինձ։ Առաջնորդի՛ր ինձ Քո ոտնահետքերով քայլելու, պահի՛ր, որ չընկնեմ չարի ծուղակների մեջ, որպեսզի չգնամ այնտեղ, որտեղ Դու ինքդ չես լինելու։
Հայր իմ,
շնորհակալ եմ, որ իմ փրկության համար տվեցիր Քո միածին Որդուն՝
մերՏեր Հիսուս Քրիստոսին։
Շնորհակալ եմ Քո անսահման սիրո համար, որ անկախ ամեն ինչից շարունակում ես սիրել, ներել
և հոգ տանել մեր մասին։
Օգնիր, որ մինչև վերջ հավատարիմ մնամ Քեզ, այս ժամանակավոր կյանքը ապրեմ Քո կամքի համաձայն և հավիտենական կյանքում միշտ միասին լինենք Քո սիրո Արքայության մեջ
Ամեն
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3392

Մեկնաբանություններ