ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Մարդը, երբ տեսավ, որ Արևմուտքի գործակալները պարտվեցին Իրանում՝ արդեն Երևանում նրանց փռում է ասֆшլտին ու ձերբակալում

Մարդը, երբ տեսավ, որ Արևմուտքի գործակալները պարտվեցին Իրանում՝ արդեն Երևանում նրանց փռում է ասֆшլտին ու ձերբակալում
19.01.2026 | 11:10

Սրանից լավ Նիկոլի էությունը ոչ մի իրադարձություն չէր կարող ցույց տալ։

Նիկոլն առանց իզմերի մարդ է․ Նիկոլի գլխավոր խնդիրը իշխանությունը պահելն է։ Մարդը, երբ տեսավ, որ Արևմուտքի գործակալները պարտվեցին Իրանում՝ արդեն Երևանում նրանց փռում է ասֆшլտին ու ձերբակալում։ Նույնն էլ աշխարհաքաղաքական խաղերում է։

Եթե Ռուսաստանը հաղթի, ապա Նիկոլը Հայաստանի օրհներգ կսարքի «Պուտին սկազալ արմյանամ դավատ պրախոդ» երգը ու ցմահ բանտարկության կտանի Բաբաջին ու Դանչոյին։

Եթե հաղթի Արևմուտքը, ապա չի բացառվում՝ հայտարարի, որ միшսեռ шմուսնությունները գերակա պլան են, ու դա ապացուցելու համար, ասենք օրինակ, ստիպի Մխոյին ու Արшյիկ Հшրությունյանին ամուսնшնալ, ինքն էլ քшվոր կանգնի։

Սա պետք է իմանան բոլորը, ովքեր պայքարում են նրա դեմ։ Փաշինյանը ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ։ Փաշինյանը սիրում է բացшռապես իր աթոռը։

Բորիս ՄՈՒՐԱԶԻ

Դիտվել է՝ 3803

Մեկնաբանություններ