Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Աղոթարան

Աղոթարան
10.05.2026 | 22:10
Ամենախնամ Տեր,
պահպանիր մեր զավակներին,
նրանց անարատ սրտերը,
պարզ աչքերը և մեղմ հոգիները։
Թո՛ղ չարությունը չմոտենա նրանց անմեղությանը և թող աշխարհը չկարողանա խլել նրանցից այն լույսը,
որ Տիրոջ Սուրբ Հոգու շնորհն է։
Տե՛ր, Դու Սիրող Հայր ես,
հսկի՛ր նրանց օրն ու գիշերը,
պահպանի՛ր նրանց բոլոր վտանգներից։
Եվ երբ այս աշխարհի ճանապարհները դժվարանան,
թող Քո Սուրբ Հոգին լինի նրանց մխիթարությունն ու ապավինությունը,
Քո Խաչը՝ նրանց պաշտպանությունը,
իսկ Քո սերը՝ նրանց կյանքի հավիտենական ուժը։
Քանզի Դու ես պահապանը մանուկների,
հույսը՝ ծնողների և խաղաղությունը բոլոր հավատացյալների
Ամեն
Դիտվել է՝ 4734

Մեկնաբանություններ