Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սա սոցցանցային ստատուս չէ, որ առանց կարդալու «լայք» դնեք. սա երկրի Մայր օրենքն է

Սա սոցցանցային ստատուս չէ, որ առանց կարդալու «լայք» դնեք. սա երկրի Մայր օրենքն է
23.11.2026 | 14:37

Ամենամեծ վտանգը, որ կարող է սպառնալ ցանկացած պետության, ոչ թե արտաքին թշնամին է, այլ սեփական քաղաքացիների անտարբերությունն ու կույր հավատը։

Ընդամենը 48 րոպե։ Այսքան ժամանակ է պահանջվել ոմանց համար, որպեսզի դեռ նոր հրապարակված ու տեխնիկապես անգամ չբացվող Սահմանադրության նախագծին տան «լավն է» ,«հրաշալի Սահմանադրություն է» գնահատականը։ Այն փաստաթղթին, որի վրա իրավաբաններն ու մասնագետները շաբաթներով պետք է աշխատեն՝ յուրաքանչյուր հոդվածի ենթատեքստը հասկանալու համար։

Երբ մարդը հրաժարվում է մտածել, վերլուծել և փաստերը ստուգել՝ փոխարենը առաջնորդվելով միայն կույր համակրանքով, նա դադարում է լինել քաղաքացի և դառնում է պարզապես գործիք։

Ժողովո՛ւրդ, սա սոցցանցային ստատուս չէ, որ առանց կարդալու «լայք» դնեք։ Սա երկրի Մայր օրենքն է։ Առանց ուսումնասիրելու կուրորեն հավանություն տալը ոչ թե աջակցություն է, այլ սեփական երկրի ապագայի հանդեպ անպատասխանատվություն։ Գոնե մեկ անգամ կարդացեք այն, ինչի տակ պատրաստվում եք ստորագրել։

Սա լուրջ մտորումների տեղիք է տալիս մեր հասարակական գիտակցության մասին։ Սահմանադրությունը սովորական հրապարակում չէ, որին կարելի է հավանություն տալ առանց բովանդակությանը ծանոթանալու։ Դա պետության հիմքն է, մեր և մեր երեխաների ապագայի կանոնակարգը, որտեղ յուրաքանչյուր ստորակետ կարող է ճակատագրական նշանակություն ունենալ։

Առանց կարդալու, վերլուծելու և մասնագիտական կարծիքներ լսելու կուրորեն «այո» ասելը քաղաքացիական դիրքորոշում չէ։

Իրական հայրենասիրությունն ու պետականամետությունը սկսվում են գիտակցված ընտրությունից և սեփական երկրի ճակատագրի հանդեպ պատասխանատու վերաբերմունքից։

Եվ, ի վերջո, թշնամու պահանջով, ուղիղ ալիևի պահանջով Սահմանադրության փոփոխությունը պետական դավաճանություն է։

Հայկ Մովսիսյան

Դիտվել է՝ 1010

Մեկնաբանություններ