«Խնդիրները շատ են, և դրանք լուծելը շատ ավելի արդյունավետ է միասին։ Ափսոս, որ մեր հայ գործընկերները դա չեն հասկանում և պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրի մոտ,- հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն:- Դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է և նրա պատասխանատվությունը սեփական երկրի ու ժողովրդի ապագայի հանդեպ»։               
 

Մատնիչներն ու նրանց աջակցող «երգչախումբը»` քաղաքացիական պատերազմին ընդառաջ

 Մատնիչներն ու նրանց աջակցող «երգչախումբը»` քաղաքացիական պատերազմին ընդառաջ
27.05.2026 | 16:00

Հայաստանում արդեն կան հարյուրավոր քաղբանտարկյալներ: Այդ գործերի գագաթնակետն Անդրանիկ Թևանյանի դեմ հարուցված շինծու գործն է, ում դեմ առաջադրված մեղադրանքում որևէ հիմք չկա. մեղադրանքում չկա պետական գաղտնիքի մասին որևէ հիմնավորում, չկա դավաճանության որևէ դրվագ, բայց դա կարևոր չէ քննիչների, ԿԸՀ-ի որոշում կայացնող կազմի, դատավորի համար:

Կարևորն այն է, որ ռեժիմի պատվերը կատարված է, և իրենց չենթարկվելու համար չեն հետապնդի:

Թե ինչու է Թևանյանի դեմ մեղադրանք առաջադրվել, պարզ է ու ակնհայտ. իշխող ռեժիմը սարսափի մեջ է և պատրաստ է գնալ ցանկացած քայլի ու անօրինականության, իր անփառունակ ժամկետը երկարաձգելու համար, թեկուզ ևս մի քանի ամսով: Ինչու մի քանի ամսով, որովհետև Հայաստանը տոտալիտար համակարգի համար անհրաժեշտ ռեսուրսներ չունի, և այս ամենը կարող է հանգեցնել քաղաքացիական բախումների:

Մի կողմ դնենք քաղբանտարկյալներին և փորձենք հասկանալ այն մարդկանց հոգեկերտվածքը, ովքեր, լինելով «իրավապաշտպան», իշխանությանը սպասարկող լրագրողներ, անգամ խորհրդային ժամանակների մի քաղբանտարկյալ, դարձել են պարզ մատնիչներ և ոչ միայն ծափահարում են բռնաճնշումներին, այլև ստանձնել են մատնիչների դերը և փորձում են ռեժիմին ծառայելով հանրային կարծիք ձևավորել:

Ովքեր են դրանք

Այս հարցում մեզ կօգնի գերմանաամերիկյան փիլիսոփա, պատմաբան, քաղաքագետ, տոտալիտարիզմի տեսության հիմնադիր Հաննա Արենդտը:

Հաննա Արենդտը մատնիչներին դիտարկում էր ոչ որպես պարզապես «վատ մարդկանց», այլ որպես տոտալիտար համակարգի արդյունք։ Նրա կարծիքով՝ ամենավտանգավորն այն է, երբ մարդը դադարում է ինքնուրույն մտածել և իր պատասխանատվությունը փոխանցում է համակարգին և նրան ծառայող մատնիչներին։

Այն, ինչ տեղի է ունենում այսօրվա Հայաստանում, ըստ նրա, ունի բոլոր բռնակալություններին հատուկ բնորոշիչներ: Մեծ հանցագործությունները կատարում են մարդիկ, որոնք

• ենթարկվում են հրամաններին,

• կրկնում են պատրաստի կարգախոսներ,

• չեն մտածում իրենց արարքների բարոյական հետևանքների մասին։

Նրա կարծիքով՝ մատնիչը հաճախ ոչ թե մոլի չարագործ է, այլ՝

• կոնֆորմիստ,

• վախեցած մարդ,

• կարիերիստ,

• կամ մեկը, ով ուզում է «ճիշտ» երևալ համակարգի աչքում։

Տոտալիտար պետությունն, ըստ Արենդտի, խրախուսում է մատնությունը, որովհետև այդպես մարդիկ սկսում են վախենալ ոչ միայն իշխանությունից, այլ նաև միմյանցից։ Այդ կերպ քանդվում է վստահությունը, ընկերությունը և հասարակական համերաշխությունը։

Արենդտի համար հիմնական հարցը սա էր․

«Ինչպե՞ս է մարդը դադարում մտածել սեփական խղճով»։

Նա կարծում էր, որ երբ մարդը արդարանում է. «բոլորն են այդպես անում», «ես պարզապես հրաման էի կատարում», կամ «դա իմ պարտքն էր» արտահայտություններով, նա հրաժարվում է անձնական պատասխանատվությունից։

Այսպիսով, Արենդտի պատկերացմամբ, մատնիչը մարդ է, որը հանուն անվտանգության, հարմարվելու կամ համակարգին ենթարկվելու՝ կորցրել է ինքնուրույն դատելու և բարոյական պատասխանատվություն կրելու կարողությունը։ Մեր դեպքում՝ ինքնակոչ «քաղհասարակության» ներկայացուցիչներ, իրենք իրենց լիբերալ արժեքներ դավանող համարողներ, բայց իրականում անօրինականությունների պաշտպան գործիչներ: Նման «լիբերալներն» էին Ստալինի ժամանակներում միլիոնավոր մատնագրեր գրողները:

Կարևոր է նշել, որ նման համակարգերում, ինչպիսին կառուցվում է Հայաստանում, զրոյացվում են բոլոր այն հանրային նորմերը, միջանձնային հարաբերությունների հորիզոնական կապերը, որոնց միջոցով ձևավորվում է հանրային համերաշխությունը:

Դրա համար պետք է ոչնչացնել ազգային խորհրդանիշները, միջանձնային բարոյական նորմերը, ոտնահարել ավանդույթները, օրենքներն ու Սահմանադրությունը, որոնց բացակայության պայմաններում պետք է ներազգային ատելություն սերմանել: Նման պայմաններում առաջանում է հանրային մի շերտ՝ անընդունական սեփական կարծիք ունենալու, որը ծափահարում է «ժողովրդի թշնամիների», «թշանամի երկրի լրտեսների» դեմ տարվող «պայքարին»:

Մատնիչներն ու պրոպագանդային տրվող մարդիկ են ցանկացած բռնակալական համակարգի բազիսը:

Այսինքն այն, ինչն այսօր տեսնում ենք Հայաստանում:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 220

Մեկնաբանություններ