Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Ֆիլմեր Հայաստանի մասին

Ֆիլմեր Հայաստանի մասին
08.07.2013 | 15:03

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի արտամրցութային ծրագրերում այս տարի ընդգրկված է նոր «Հայացք ներսից և դրսից» ծրագիրը, որտեղ կներկայացվեն հայաստանյան արտադրության, ինչպես նաև Հայաստանի մասին օտարազգի հեղինակների նախորդ տարում ստեղծած ֆիլմեր: Ծրագիրը կընթանա Մալյան թատրոնում:

Կներկայացվեն Հայկ Համբարձումյանի «Մեծարենց», Ռուբեն Քոչարի «Անունս Վիոլա է», Պատրիկ Կազալի «Ժան-Ժակ Ռուսոյի հայկական վերարկուն», Նառա Կարապետյանի «Սպասում» և այլ ֆիլմեր:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4156

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ