-
11.12.2012|
00:25
Եկեք կերե՛ք, ո՛վ անտառի բոլոր գազաններ։ Տեսե՛ք, ամենքն էլ կուրացել են և չգիտեն, թե ի՛նչ է իմաստությունը, ամենքն էլ կարծես համրացած շներ են, որ չեն կարողանում հաչել, իրենց անկողիններում երազներով են տարված, սիրում են նիրհել։
-
04.12.2012|
00:20
Փնտրեցե՛ք Տիրոջը և երբ գտնեք, կանչեցե՛ք նրան, երբ նա ձեզ մոտենա, ամբարիշտը թող հրաժարվի իր ընթացքից, անօրեն մարդը` իր խորհուրդներից, թող նա վերադառնա Տիրոջ մոտ և ողորմություն կգտնի, մեր Աստծո՛ւ մոտ, որը բազմապատիկ թողություն պիտի շնորհի ձեր անօրենություններին
-
30.11.2012|
00:07
Ինչպես որ, ասենք, երբ անձրև կամ ձյուն է իջնում երկնքից և կրկին այնտեղ չի վերադառնում, քանի դեռ չի ոռոգել երկիրը, չի ծլեցրել ու պտղաբերել այն, սերմանողին սերմ և ուտելու հաց չի տվել, այդպես էլ պիտի լինի իմ խոսքը, որ ելնում է իմ բերանից. նա դատարկ չի վերադառնալու, մինչև որ չկատարի այն, ինչ կամենում եմ ես։
-
27.11.2012|
01:09
«Ո՛վ դուք, որ ծարաված եք, գնացե՛ք ջրի, և դուք, որ բոլորովին արծաթ չունեք, գնացեք գնեցե՛ք ու կերե՛ք առանց արծաթի և առանց գինու համար վճարելու։ Բայց ինչո՞ւ արծաթով ճարպ եք գնում և ոչ թե հաց, ձեր վաստակն ինչո՞ւ կշտանալու համար չեք ծախսում։
-
23.11.2012|
11:54
Այսպես ասաց Տերը. «Մի՞թե կացինը կբարձրանա առանց փայտահատի, կամ սղոցը վերև կելնի՞ առանց որ մեկը ձգի այն, այնպես էլ` գավազանը կամ ցուպը, եթե մեկը չբռնի այն։ Այդպես չի կարող լինել»։
-
20.11.2012|
11:35
Վա՜յ նրանց, ովքեր չար գործեր են արձանագրում, անընդհատ գրի են առնում իրենց չարությունը, խեղաթյուրում են աղքատների դատն ու դատաստանը, խլում իմ ժողովրդի տնանկների իրավունքը, որպեսզի որբևայրին հափշտակության ենթարկվի, որբը` ավարի։
-
16.11.2012|
11:14
Եվ նա ասաց. «Արդ, լսեցե՛ք դուք, որ Դավթի տնից եք. ձեզ թեթև՞ բան է թվում մարդկանց նեղություն պատճառելը, ինչո՞ւ եք ուզում Տիրոջը ևս նեղացնել»։
-
13.11.2012|
11:55
Ասում են, թե երբեք չար բան չեն խոսում, բայց չէ՞ որ ինչ խոսում է այդ ժողովուրդը, չարություն է։ Մի՛ սարսափեք այն բանից, ինչից նրանք են վախենում, և մի՛ անհանգստացեք։ Իրեն` զորությունների Տիրո՛ջը, սրբացրեք, թող ձեր վախը Նա՛ լինի։
-
09.11.2012|
11:30
Ժողովուրդն էլ դարձի չեկավ, մինչև չենթարկվեց հարվածի։ Զորությունների Տիրոջը փնտրող չեղավ։ Եվ Տերը մեկ օրում վերացրեց Իսրայելի գլուխն ու պոչը, մեծին ու փոքրին։
-
06.11.2012|
11:26
Եվ լսեցի Տիրոջ ձայնը, որն ասում էր. «Ո՞Ւմ ուղարկեմ, և ո՞վ կգնա այդ ժողովրդի մոտ»։ ՈՒ ես ասացի. «Ահավասիկ ես. ի՛նձ ուղարկիր»։ Ն