Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Մեծ ցավ է, իրապես, որ Դուք՝ լինելով կրթված անձ, պետական այր, Ձեզ թույլ եք տալիս նման անհեթեթ խոսքեր

Մեծ ցավ է, իրապես, որ Դուք՝ լինելով կրթված անձ, պետական այր, Ձեզ թույլ եք տալիս նման անհեթեթ խոսքեր
13.06.2025 | 18:36

Հարգարժան Տիար Արայիկ Հարությունյան (Arayik Harutyunyan),

Սրտի ցավով կարդացի Ձեր գրառումը (տեքստը՝ Հ.Գ.-http://xn---irates-3ji9a8g.am/):

Առհասարակ չեմ արձագանքում որեւէ նման գրվածքների, բայց, որովհետեւ անձնապես ճանաչում եմ Ձեզ, միասին մի պատվական Խորհրդի մաս ենք կազմում, ավելին՝ անկեղծ հարգանք ունեմ Ձեր անձի նկատմամբ, ուստի հարկ համարեցի արձագանքել Ձեր գրառմանը:

Սուրբ Եկեղեցում առհավետ միմիայն ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է: Եվ մենք՝ բազմամեղ հոգեւորականներս, միմիայն ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ կրողներ ենք եւ քարոզողներ:

Եվ մենք, հոգեւորականներս, մեր Ճեմարանական բարձրագույն կրթությամբ եւ Ավետարանական բարոյագիտությամբ՝ գիտենք պատվել եւ արժանին մատուցել պետական պաշտոնյային՝ մեր հարազատ Երկրի իշխանավորին (որքան էլ լինենք դժգոհ, տարակարծիք):

Եվ ա՛յս ենք տեսել ու սովորել մեր բոլոր Հայրապետներից, մանավանդ, ներկայիս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետից, ով իմ հոգեւոր Հայրն է, իմ Ուսուցիչը, իմ Հովվապետը:

Մեծ ցավ է, իրապես, որ Դուք՝ լինելով կրթված անձ, պետական այր, Ձեզ թույլ եք տալիս նման անհեթեթ խոսքեր, այդպես անբարեկիրթ վերաբերմունք Ամենայն Հայոց Հայրապետի հանդեպ:

Վատ է, ահավոր վատ է, որ Դուք եւս բռնեցիք այդ դատապարտելի ուղին…

Մնում եմ սիրով աղոթարար, հուսալով, որ, ի վերջո, Ձեր եւ Ձեր գաղափարակիցների հոգում կծագի ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ եւ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸ՝ տեսնելու եւ գիտակցելու այն աղետը, որը հունցվում է մեր Երկրում: Մինչդեռ մենք միասին կարող էինք կանգնեցնել այս աղետը: Տակավին ի զորու ենք, ԵՂԻՑԻ ԿԱՄՔ:

Հարգանոք եւ աղոթքով՝

Ասողիկ աբեղա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան,

Մաշտոցյան Մատենադարանի Հոգաբարձուների խորհրդի անդամ

Հ.Գ.

Կտրիճ Ներսիսյանի ամենասիրելի հայրերից մեկը՝ Հայր Ասողիկը, դիմել է մտավորականներին՝ կոչ անելով գալ և փրկել կաթողիկոսի աթոռին նստած մարդուն:

Ինչպես միշտ գործող եկեղեցականները հերթական անգամ տիեզերական ԿԵՂԾԻՔԻ մասնակից են ուզում դարձնել մտավորականությանը:

Եվ սա ահավոր է:

Իրենք հրաժարվում են պատասխանել հարցին՝ Կտրիճ Ներսիսյանն ունի՞ երեխա/երեխաներ, թե՞ ոչ, բայց մյուսներին կոչ են անում՝ եկե՛ք միասին պաշտպանենք կեղծիքը:

Սա հերթական աղետն է:

Դիտվել է՝ 322

Մեկնաբանություններ