Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին մեղադրել է իր երկրի դեմ «հերթական գրոհի» մեջ։ «Նա դարձել է Եվրոպայում պատերազմի ամենամեծ հրահրիչներից մեկը, սակայն նրա ռազմական քաղաքականությունը անհաջողություն է կրում։ ՈՒկրաինայում եվրոպական փողերը սպառվում են, իսկ լեհ ժողովուրդը հոգնել է պատերազմից»,- գրել է Օրբանը Х սոցցանցում։               
 

Վթարի պատճառով կդադարեցվի ջրամատակարարումը

Վթարի պատճառով կդադարեցվի ջրամատակարարումը
03.10.2012 | 12:50

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ս.թ. հոկտեմբերի 2-ին Նորքի Այգիներ փողոցում տեղի ունեցած ջրագծի վթարի պատճառով դադարեցվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի թիվ 1, 2, 4, 5, 6, 8, 13, Այգիներ, Ամառանոցային, Ս.Խանզադյան փողոցների, 7-րդ փողոցի 1-90, 9-րդ փողոցի 1-85, 11-րդ փողոցի 1-27, 55-85 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Նշված տարածքներում ջրամատակարարման գործող ժամանակացույցը նախատեսվում է վերականգնել հոկտեմբերի 4-ին ժամը 07.00-ին:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:



Դիտվել է՝ 1160

Մեկնաբանություններ