Երևանի Խանջյան փողոցի թիվ 39 շենքի մոտակայքում հոկտեմբերի 8-ին` ժամը 06.56-ին, չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի` 13 ՏՏ 744 և «Գրանդ Չերոկի» մակնիշի 33 SP 023 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, այնուհետև «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է Խանջյան փողոցի թիվ 37 շենքի պատին, ինչի հետևանքով մեքենայի վարորդը տեղում մահացել է: