Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

Կրթվեք շրջիկ դպրոցում, դարձեք նորաձև

Կրթվեք շրջիկ դպրոցում, դարձեք նորաձև
15.05.2025 | 14:35

Եթե դպրոցում անվայել միջադեպի համար մեղավորը տնօրենն ու աշակերտն են, և այդ պատճառով տնօրենին ազատում են, իսկ ո՞վ է մեղավոր պետության պառլամենտում պարբերաբար տեղի ունեցող անվայել միջադեպերի համար։

Էլ հեր ու մեր, էլ քաչալ շուն, իրար վրա թքել, շիշ շպրտել ու անվերջ սուտ, սուտ, սուտ...

Ո՞վ պիտի ազատվի կամ պատժվի այս բալագանի համար։

Մեր "առաքինի" հանրությունը շատ է սիրում դպրոցական սկանդալներ։ Պահարաններից հանվում են հրեշտակի փոշոտված թևիկներն, ու սկսվում է բարոյախրատական լացը։

Բանակում գաղութի կարգեր են՝ ծնողն ու ընտանիքն են մեղավոր, դպրոցում խայտառակություն է՝ էլի ընտանիքն է մեղավորը, մյուս խնդիրների մեղավորն էլ նախկիններն են կամ թուրքն ու ռուսը։

Ձեզ մոտ հարց չի՞ ծագում՝ իսկ էս երկրում տեր կա՞։

Ասում են՝ Երևանի դպրոցների մոտ նարկոտիկ են վաճառում, էլի՞ ծնողներն են մեղավոր։

Կամ ու՞մ են պետք առհասարակ էս դպրոցները, հրես Նիկոլն ու Աննան շրջիկ դպրոց են հիմնել, կրթվելը նորաձև է, կրթվեք շրջիկ դպրոցում, դարձեք նորաձև:

Արա Արայան

Դիտվել է՝ 7419

Մեկնաբանություններ