«Հնարավոր է խաբել ժողովրդի մի հատվածին շարունակաբար կամ ամբողջ ժողովրդին որոշ ժամանակ, սակայն ամբողջ ժողովրդին մշտապես խաբելն անհնար է»,- ասել է ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը 1858թ. :
Եթե ինչ-որ մի հրաշքով Լինքոլնը հայտնվեր այսօրվա Հայաստանում և տեսներ ՆՓ & ՔՊ контора - Հայ ժողովուրդ փոխհարաբերությունները, ապա վստահաբար կարելի է պնդել, որ ներողություն խնդրելով ետ կվերցներ իր խոսքերը՝ պարզորոշ գիտակցելով, որ այստեղ վաղուց ապացուցել են իր ասածի հակառակը:
Ի՞նչ իմանար «միամիտ» Լինքոլնը, որ իր այդ խոսքն ասելուց 160 տարի անց, հեռավոր Հայաստանում ի հայտ կգա մի «նորօրյա Գանդի», որը տեղի ժողովրդին «փրկելու» առաքելությամբ կկարգվի «կառավարության գլուխ» և իր «փրկչական» գործունեությամբ լիովին կարժեզրկի քաղաքագիտական և հասարակագիտական «աքսիոմատիկ և թեորեմատիկ» հնարավոր բոլոր ճշմարտությունները՝ իր ասած խոսքն էլ այդ թվում:
Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ