«Maestro 95»
											
													14.01.2020 | 04:24
						Կինեմատոգրաֆիստների միությունը կինոսիրողներին հրավիրում է դիտելու Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95-ամյա հոբելյանին նվիրված «Maestro 95» ֆիլմի առաջնախաղը: Գերմանաբնակ հայ ռեժիսոր ԱՐԹՈՒՐՈ ՍԱՅԱՆԻ «Maestro 95» ֆիլմն իր բնույթով գեղարվեստական-փաստավավերագրական է՝ համեմված պոետիկ էսսե ֆիլմի և անիմացիայի հնարքներով. «Ֆիլմում միախառնված են տարբեր ժանրեր, հետևապես ֆիլմն իր ձևաչափով ֆիլմ-կոլաժ է:  Հաշվի առնելով այն կարևոր հանգամանքը, որ տիկնիկները նշանակալի դեր են ունեցել Վարպետի կոլաժներում և առհասարակ արվեստում, սույն ֆիլմով առաջին անգամ փորձ է արվել կենդանություն տալու հենց իր՝ Փարաջանովի դեմքով տիկնիկին, Սոֆիկո Ճիաուրելիին և  այլ կերպարային տիկնիկներին, որոնց միջոցով էլ կառուցված են անիմացիոն տեսարանները»,- ասված է կինեմատոգրաֆիստների միության տարածած հաղորդագրության մեջ: 
 
Ֆիլմը ցուցադրվել է Գերմանիայի մի քանի քաղաքներում, Կիևում, հունվարին նախատեսվում է նաև ցուցադրություն Մոսկվայում, փետրվարին՝ Բեռլինում:  Նկարահանման աշխատանքներին աջակցել են Գերմանիայում ՀՀ դեսպանությունը և  Մութեզիուսի անվան արվեստի բուհը: Երևանյան առաջնախաղը տեղի կունենա հունվարի 15-ին, ժամը 19։00-ին` Կինոյի տան փոքր սրահում:
 
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
						
													Հեղինակի նյութեր
								
																					- Պատմության վկաները
 
																							- Վերացող ծաղիկներ
 
																							- Ձեռք մեկնելու գաղափարը առաքելության վերածվեց
 
																							- «Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»
 
																							- «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
 
																							- «Դրսից մեզ վրա կարող են ազդել միայն ներսի գործիքներով»
 
																							- «Երեսուն տարի ձգվեց մեր անկախության պատմությունը, մենք շահեցի՞նք»
 
																							- Մշակույթը հեռվից հեռու պահպանելու հույսով
 
																							- Անիմացիան, աշխարհն ու մենք 
 
																							- «Մեր տարածքները փոքրացան, որովհետև այդպես էլ չհասկացանք, որ պետք է խմենք մեր բաժակով»
 
																							- Արվեստի ուժը
 
																							- Նոր մատենաշարը ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների
 
																							- Բեմը կենդանություն է ստանում առայժմ միայն մանուկների համար
 
																							- «Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»
 
																							- Համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ դուդուկով
 
																							- «Բնակչությունը պատրաստ չէ, բայց տարվում են աշխատանքներ»
 
																							- Ամանորի գիշերը դիմավորելու են եկեղեցում
 
																							- «Ջազի մեջ զգացվում է ապրածդ ժամանակաշրջանը»
 
																							- «Եթե չլիներ Փելեշյանը, կարծում եմ, դեռևս գտած չէի լինի կինոյում իմ ուղին»
 
																							- «Հուշարձաններն այդ տարածքների պատկանելության անձնագրերն են»
 
																			
										Մեկնաբանություններ