ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Այսպես խոսեց...

Այսպես խոսեց...
23.10.2020 | 00:37

Ինչ­պե՞ս կա­րող է տե­ռո­րիստ ստա­հա­կը կռ­վել հայ զին­վո­րի դեմ, ո­րի պա­պերն են գե­նե­րալ­ներ Լո­ռիս-Մե­լի­քո­վը, Մա­դա­թո­վը, մար­շալ­ներ Բաղ­րա­մյա­նը, Խամ­փե­րյան­ցը, Բա­բա­ջա­նյա­նը, ծո­վա­կալ Ի­սա­կո­վը։ Ինչ­պե՞ս կա­րող է այդ ոչն­չու­թյու­նը կռ­վել մի ժո­ղովր­դի դեմ, ո­րի հոգևոր ծա­ռա­յող­նե­րը, մի ձեռ­քին՝ խա­չը, մյու­սին` զեն­քը, կռ­վում են թշ­նա­մու դեմ։ Դուք նման բան տե­սե՞լ եք աշ­խար­հում։ Չկա այլ տեղ նման բան։ Պատ­կե­րաց­նու՞մ եք՝ հոգևո­րա­կա­նը զին­վո­րին հա­վա­սար` խա­չը ձեռ­քին կռ­վում է։ Այն­պես որ` ինձ հա­մար այս պա­տե­րազ­մի ել­քը կան­խա­տե­սե­լի է և վճռ­ված է շատ վա­ղուց:


Սե­մյոն ԲԱՂ­ԴԱ­ՍԱ­ՐՈՎ
ՌԴ ԶՈՒ գն­դա­պետ, ՌԴ Պետ­դու­մա­յի նախ­կին պատ­գա­մա­վոր

Դիտվել է՝ 4467

Մեկնաբանություններ