Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Աշխարհի 200 կրոնական գործիչներն ու գիտնականները՝ սոսկ որպես քաղաքական գործիք

Աշխարհի 200 կրոնական գործիչներն ու գիտնականները՝ սոսկ որպես քաղաքական գործիք
24.10.2024 | 10:46

Բաքվին հաջողվել է նոյեմբերի 5-7-ը համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողով կազմակերպել՝ 200 կրոնական գործիչների և գիտնականների մասնակցությամբ: Նախատեսվում է նաև նրանց այցն օկուպացված Արցախ:

Բնորոշն այն է, որ հրավիրված կրոնական առաջնորդներին և գիտնականներին առանձնակի չի անհանգստացրել, որ այս նախաձեռնության հեղինակը բացահայտ հակակրոնական կեցվածք ունեցող երկիր է, և նախաձեռնությունը միայն այդ երկրի իշխանությանն է պետք՝ իրենց ոճրագործությունները նաև կրոնական առաջնորդների ու գիտնականների միջոցով իբր սրբագրելու համար, այլ կերպ ասած՝ իրենք կամա, թե ակամա ընկալվում են սոսկ որպես քաղաքական գործիք:

Հ.Գ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը նոյեմբերին Բաքվում կայանալիք համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել, ինչը ևս սպասելի էր:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 2774

Մեկնաբանություններ