Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ամերիկյան շինարարական արվեստի առասպելը հարցականի տակ է

Ամերիկյան շինարարական արվեստի առասպելը  հարցականի տակ է
11.01.2025 | 13:20

Ինչպես հիշում եք՝ մի քանի տարի առաջ ավերիչ երկրաշարժը Թուրքիայում մոտ 50000 մարդու կյանք խլեց: Հնարավո՞ր էր արդյոք խուսափել զոհերից, այո, եթե թուրքական շինարարական ընկերությունները ժամանակին բարեխղճորեն կառուցեին բազմաբնակարան շենքերը, որոնք փլուզվեցին ավազե տնակների նման: Պարզվեց, որ շինարարական կոնստրուկցիաների մեջ ո՛չ ցեմենտ կար, ո՛չ էլ՝ արմատուրա: Հօդս ցնդեց թուրքական շինարարական հզորության առասպելը: Իհարկե, ի պատիվ գործող իշխանությունների վերահսկողության ուժեղացման, իրավիճակն այժմ զգալիորեն բարելավվել է, բայց զոհվածներին դա արդեն չի օգնի: Հիմա ինչու՞ հիշեցի Թուրքիայի երկրաշարժը: Հիշեցի՝ Լոս Անջելեսի հրդեհի կադրերը դիտելուց: Եվ ինքս ինձ մտորում եմ. ԱՄՆ-ը աշխարհի գերհզոր միակ տերությունն է, նրա տնտեսական և ռազմատեխնիկական պոտենցիալը մի քանի անգամ ավելին է, քան մյուս մեծ պետություններինը միասին վերցրած: Եթե սկսենք թվարկել այս երկրի կարողությունները, երևի թե, չկարողանանք ավարտել: Տրիլիոններ են ծախսվում աշխարհում սփռված ռազմաբազաների և ռազմական գործողությունների վրա: Եվ այլն և այլն: Եվ այս ամենի հետ մեկտեղ՝ անհավատալի խեղճություն ու անզորություն իրենց երկրի ներսում բռնկված հրդեհը մարելու գործում: Մի՞թե հնարավոր չէր կանխատեսել հրդեհը՝ ելնելով կլիմայական պայմաններից: Հրշեջ ծառայությունների ցածր մակարդակ: Բայց դա մի կողմ: Ինձ թվում է՝ արտաքուստ շքեղ և հարմարավետ ամերիկյան տների այրվելը, թղթե տուփերի նման, խիստ կասկածի տակ է դնում այստեղ կիրառվող շինարարական գործի մակարդակը: Պենոպլաստից, փայտից և պլաստամասայից հավաքված տներից մնացել է միայն մոխրի փոշին: Ուրիշ երկրներում հրդեհից հետո տների քարի և բետոնի կոնստրուկցիաները մնում են, այստեղ նկարներից երևում է միայն մոխրի անապատ: Ինձ թվում է, թուրքականի նման, ամերիկյան շինարարական արվեստի առասպելը ևս հարցականի տակ է:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 3322

Մեկնաբանություններ