Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

Վախից սարսափահար Փաշինյանն ու ոչ մի կերպ չսարսափող հանրությունը

Վախից սարսափահար Փաշինյանն ու ոչ մի կերպ չսարսափող հանրությունը
14.11.2025 | 11:31

Մենք բոլորս էլ ունենք վախեր` մեկը մահից է վախենում, մեկը՝ հիվանդությունից, մյուսը՝ աղքատությունից, բայց մենք չենք հասկանում՝ ի՞նչ է նշանակում իշխանությունը կորցնելու վախը:

Երբ ձեռքերդ սառում են, թուքդ չորանում, սառը քրտինք է տալիս վրադ միայն այն փաստից, որ էլ կառավարական ամառանոցում չես ապրելու, էլ 20 մեքենայով քեզ տեղից տեղ չեն տանելու, Սամվել Ալեքսանյանը և Խաչատուր Սուքիասյանը քեզ չեն խոնարհվելու, վնգստացող դատավորներն էլ մի ֆեյսբուքյան գրառման հիման վրա կալանք չեն տալու, իսկ ԱԱԾ տղերքը առավոտ ծեգին մարդկանց տներ չեն մտնելու, քեզ վիրավորելու համար ձեռքերը ոլորած մարդկանց քարշ չեն տալու ձերբակալության:

Դժվար է Նիկոլ լինելը, դժվար է ապրել ավարտի զգացումով, ամեն օր ավելի հստակ զգալ ժամանակի սրընթաց վազքը, հասկանալ, որ հետոն շատ մոտ է:

Դուք լինեիք՝ ի՞նչ կանեիք, կհամակերպվեի՞ք, գուցե իշխանությունը հանձնելու կամ փոխանցելու տարբերակներ կմտածեիք, թեկուզ թիմից ինչ-որ մեկի՞ն կաջակցեիք, որ աճի, վարկանիշ հավաքի։

Բայց դուք Նիկոլը չեք, դուք կենդանական վախեր չունեք, ձեր կյանքը իշխանություն պահելուց չի կախված, դուք մահամերձ մարդու համառությունը և ձգտումները չունեք, դուք չեք հասկանում, որ ինքը անգամ իր ընտանիքին պետք չի լինելու, եթե իշխանություն չունենա, իսկ նստելու հեռանկարից ուղղակի սարսափում է, մի անգամ արդեն նստել է ու վատ է նստել, լիքը մարդ միջամտել է, որ գողականները չուտեն:

Էս անգամ Նաիրի Հունանյանի կամերն է աչքի առաջ, ու անհամեմատ ավելի վախենալու է:

Կասեք՝ իր իշխանությանը ոչինչ չի սպառնում, ի՞նչ ավարտ, ի՞նչ վախ։

Բա հարց չի՞ ծագում՝ եթե չի վախենում, եթե սպառնալիք չկա, ինչու՞ է երկրի կեսին նստացրել, մյուս կեսի վրա էլ քրեական գործեր հարուցել, ինչ մի կյանքի ու մահվան հարց է, որ սրբազաններին կամ Սամվել Կարապետյանին բերդում է պահում, Դավիթ Համբարձումյանին դատապարտում, Վազգենին ու Նարեկին ձերբակալում, այս ցանկը կարելի է ժամերով շարունակել, հիմա բա եթե ոչ մի վտանգ ու անհանգստություն չկա, ի՞նչ է բռնոցի խաղում։

Զառա ՄԱՐԳԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 197

Մեկնաբանություններ