Իշխանությունը մեր ազգի ու պետության թշնամիների ձեռքում է։
Նրանք քայլ առ քայլ կործանում են Հայաստանն ու Արցախը։
Ընդդիմություն կոչվածը ստախոս է ու ինքնահավան։
-Մենք ունենք սրանց տապալելու միայն մեկ հնարավորություն։
Այս միտքը հնչեց երկու տարի, մինչև անցյալ տարվա մայիս։
Ընդդիմություն կոչվածն իր քայլերով ու անվճռականությամբ տապալեց մայիսյան ընդվզումը։
-Մենք մեր պայքարով կանխեցինք այն, ինչ կատարվում է հիմա։
Բացարձակ սուտ։
Վիժվածքը ձեզ ընդհանրապես հաշվի չառավ, արեց ու անում է այն, ինչի համար բերվել է։
Այսօր հնչեց նորից նույն սուտը` մենք ունենք փողոցով սրանց քշելու միայն մեկ հնարավորություն ու դա պետք է անենք շատ ճիշտ հաշվարկված ու ճիշտ պահին։
Այդ, ձեր ասած, ճիշտ հաշվարկն ու ճիշտ պահը ե՞րբ է:
Երբ է՛լ չեն լինի Հայաստանն ու Արցա՞խը:
Անզորությունն ու անվճռականությունը մի՛ փաթեթավորեք ստերով ու կեղծ արդարացումներով։
Հայրապետ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ
Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)
|
2025 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |