Ոչ մի բարոյական մարդ չի կարող ասել, որ այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, նորմալ է, տենց էլ պետք է լիներ։ Ոչ, տենց չպետք է իներ։ Սա բոլոր առումներով հատակն է։ Սա մի պատուհասի ձեռքին ծաղրուծանակի գործիք դարձած երկիր է։ Սա մի երկիր է, որտեղ «հալածված նախկին ընդդիմադիրը» ավելի շատ այլախոհի է բանտ նետել, քան բոլոր նախորդ 3 ղեկավարների օրոք միասին վերցրած։ Սա մի «ժողովրդավար» ղեկավար է, ում օրոք ավելի շատ մարդ է հալածվել, խոշտանգվել, ծեծվել, քան բոլոր մնացած իշխանությունների օրոք։ Սա մի «ընտրված» ղեկավար է, ով իշխանության է մնում միմիայն դրսի հրամանանները հեզիկ-նազիկ կատարելու դիմաց, ինչի արդյունքում մսխվում է երկրի անվտանգությունն ու արժանապատվությունը։
Այն, ինչ կատարվում է այսօրվա Հայաստանում, դա, ինչ-որ փոքրոգի աբիժնիկների սրտի հովանքից բացի, ազգային խայտառակություն է, ազգային ամոթ։
Ես այսօր ամաչում եմ, որ սրանց իշխանության օրոք ապրող այս երկրի քաղաքացի եմ։
Արամ Գևորգյան