Նախօրեին Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններ են տեղի ունեցել. խուզարկել են ավագանու անդամության թեկնածու առաջադրված չորս անձանց տները: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և այլ գործողություններ։               
 

Ֆրանսիացիների ծանրակշիռ հայտը

Ֆրանսիացիների ծանրակշիռ հայտը
01.06.2012 | 02:57

Եվրոպական գրանդների շարքից Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը ընկերական խաղ ունեցավ Սերբիայի ընտրանու հետ: Արդեն իսկ առաջին խաղակեսում, հինգ րոպե միջակայքով, ֆրանսիացիները երկու անգամ գրավել են մրցակցի դարպասը: Գոլերի հեղինակ են դարձել Ռիբերին ու Մալուդան: Այս հաշիվը մինչև խաղավարտ մնացել է անփոփոխ: Սակայն հատկանշականը ոչ այնքան խաղի արդյունքն է, որքան ֆրանսիացիների կատարմամբ բարձր սահմանանիշ ունեցող խաղը: Ակնհայտ է, որ նման խաղով նրանք Եվրոպայի առաջնության ոսկե մեդալների ամենահավանական հավակնորդների ցանկում են:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3943

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ