ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Անդրանիկ Կարապետյանը «բոմբ» է

Անդրանիկ Կարապետյանը «բոմբ» է
17.06.2012 | 06:15

Ծանրամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունում այսօր մրցահարթակ ելան 77 և 85 կիլոգրամ քաշային կարգերը ներկայացնող ծանրորդները: Բացառիկ սուր մրցակցություն ծավալվեց մասնավորապես 77 կիլոգրամ քաշային կարգում, որտեղ անվիճելի էր սամաղարցի Անդրանիկ Կարապետյանի գերազանցությունը (320=150+170): Երկամարտի նրա արդյունքն ընթերցողին ավելի հասանելի դարձնելու համար այն ներկայացնենք համեմատության մեջ: Այսպես, նույն քաշայինների Եվրոպայի պատանեկանի անցած տարվա չեմպիոնը հաղթող է դարձել երկամարտի 313 կիլոգրամով (140+173): Հարանինն այս արդյունքն արձանագրել է անձնական քաշի 76,63 կիլոգրամի պայմաններում, մինչդեռ Անդրանիկը կշռել է ընդամենը 72,5 կիլոգրամ: Բարձր արդյունք է գրանցել և երկրորդ տեղը գրաված Վարդան Միլիտոսյանը` 307 կիլոգրամ (135+172), ում ուժերը հավաքականի մարզիչները Եվրոպայի առաջնությունում փորձարկելու են 69 կիլոգրամ քաշային կարգում (առաջնությունում Վարդանն ունեցել է 72,5 կիլոգրամ քաշ): Նշենք, որ այս կիլոգրամներն էլ են գերազանցում Եվրոպայի անցած տարվա փոխչեմպիոնի արդյունքը, որն եղե է 297 կիլոգրամ: Առաջնության բրոնզը բաժին է հասել երկամարտում 290 (130+160) կիլոգրամ ցույց տված Դավիթ Թաթոյանին (նույնքան ծանրություն է բարձրացրել Եվրոպայի բրոնզե մեդալակիրը): 85 կգ քաշային կարգում հանրապետության չեմպիոնի կոչմանն է արժանացել Ռուբիկ Կարապետյանը: Երկամարտի նրա արդյունքը կշռել է 304 կիլոգրամ (137+167):

Առաջնության մանրամասները տես «Իրատես de facto»-ի ուրբաթ օրվա համարում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4380

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ