ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Ռեալն» ու «Բորուսիան» մեկ քառորդում են

«Ռեալն» ու «Բորուսիան» մեկ քառորդում են
06.03.2013 | 13:44

Կայացան Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդի «Մանչեստր Յունայթեդ»-Մադրիդի «Ռեալ», Դորտմունդի «Բորուսիա»-«Շախտյոր» պատասխան հանդիպումները: Ինչպես 2000 եւ 2003 թվերին, այնպես էլ հիմա մադրիդցիներն անհաղթահարելի արգելք եղան մանչեստրցիների ճանապարհին: «Ռեալը», շնորհիվ Լուկա Մոդրիչի ու Քրիշտիանու Ռոնալդուի գոլերի, կամային հաղթանակի հասավ: «Յունայթեդի» միակ գոլը գրանցված է Սերխիո Ռամոսի անվան դիմաց: Իսպանացի պաշտպանը դարձել է ինքնագոլի հեղինակ: Շատ ավելի ծանր պարտություն կրեց Դոնեցկի «Շախտյորը»` Ֆելիպե Սանտանայի, Մարիո Գյոտցեի ու Յակուբ Բլաշչիկովսկու գոլերին չկարողանալով պատասխանել եւ ոչ մեկով:
Այսօր կայանալու են «Յուվենտուս»-«Սելթիկ», ՊՍԺ-«Վալենսիա» դիմակայությունները: Առաջին խաղում հաղթելով 3:0 հաշվով` իտալացիները գործնականում լուծել են մեկ քառորդ դուրս գալու խնդիրը: Ինչ վերաբերում է ֆրանսիացիներին, նրանց դեռ ճակատամարտ է սպասվում իսպանացիների հետ` չնայած որ առաջին հանդիպումը շահել են 1:2 հաշվով:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1820

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ