ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Սաակաշվիլիին արգելվել է ՈՒկրաինա մուտք գործել

Սաակաշվիլիին արգելվել է ՈՒկրաինա մուտք գործել
24.12.2013 | 20:07

ՈՒկրաինայի «Ռեգիոնների կուսակցության» պատգամավոր Օլեգ Ցարևը արգելել է ՈՒկրաինա մուտք գործել մի քանի տասնյակ մարդկանց, այդ թվում` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: «Իմ հարցման մեջ 35 մարդ կա՝ Վրաստանի 29 քաղաքացիներ, Ամերիկայի հինգ և Սերբիայի մեկ քաղաքացի: Ես դեռ չեմ ստացել ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունից պատասխան, սակայն, իմ տեղեկություններով, նրանք բոլորը հայտարարվել են «պերսոնա նոն գրատա»,-հայտարարել է Յարևը: Ցուցակում հայտնվել են նաև նրանք, ովքեր կասկածվում են ընդդիմությանը խորհուրդ տալու մեջ` կապված երկրի վիճակի և ապակայունացման հետ:
Վրացական կողմը հարցում է ուղարկել ուկրաինական կողմին` պարզելու համար, թե ինչ է կատարվում իրականում: Շարունակելով խոսքը, նա ասել է, որ Սաակաշվիլին ընդհանրապես այստեղ անելիք չունի և ճիշտ կանի գնա Վրաստան և հանդիպի վրաց ժողովրդի հետ։ «Նա եկել է այստեղ իր թիմի հետ, որը «Վարդերի հեղափոխություն» է կազմակերպել: Նրանք բոլորը հաստատվել են ՈՒկրաինայում և եղել են հեղափոխության մոդերատորներ, որը փորձում էր կազմակերպել ընդդիմությունը»,-ընդգծել է նա:
Երկիր մուտք գործելու արգելքի մասին պաշտոնական տեղեկություն դեռևս չկա:
Միայն նշվում է, որ արդեն երեք մարդու արգելվել է մուտք գործել ՈՒկրաինա, որոնց մեջ գործարար Գեորգի Կիկվաձեն է:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1128

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ