ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Երկրին է մոտենում վտանգավոր աստերոիդ

Երկրին է մոտենում վտանգավոր աստերոիդ
15.01.2014 | 13:44

Ինֆրակարմիր տիեզերական NEOWISE աստղադիտակը հայտնաբերել է Երկրին մոտեցող մոտ 650 մետր տրամագծով աստերոիդ: «Տիեզերական մարմինը նկատել են 43,5 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: Այն պոտենցիալ վտանգ է ներկայացնում մեր մոլորակի համար»,- գրում է Huffington Post-ը:
2011 թվականին այս հեռադիտակն իր աշխատանքը դադարեցրել էր: «Մենք շատ ուրախ ենք, որ վերսկսել ենք աստերոիդների և երկնաքարերի փնտրտուքը, հատկապես նրանց, որոնք գնվում են Երկրի տարածքում: Մեր ինֆրակարմիր սենսորները թույլ են տալիս իմանալ նրանց չափերը», -ընդգծել է ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժիչ լաբորատորիայի գլխավոր հետազոտող Էմի Մայնզերը:
Աստերոիդն անվանվել է 2013 YP139: Հաշվի առնելով նրա չափերը, այն համարվում է խիստ վտանգավոր: Այս առումով էլիպսային ուղեծիրը կարող է օբյեկտը մոտեցնել Երկրին` մոտավորապես 500 հազար կմ հեռավորության վրա: Սա համեմատելի է Երկրից Լուսին եղած հեռավորությանը: Գիտնականները կարծում են, որ նույնիսկ այս դեպքում տեսականորեն հնարավոր բախում Երկրի հետ տեղի չի ունենա մոտ 100 տարի: Ավելի իրական հնարավորություն, որը կարող է ցնցել Մոլորակը, աստերոիդ 2007 VK184-ի հարվածն է: Մինչդեռ նրանից գիտնականները, ընդհանուր առմամբ, ոչինչ չեն ակնկալում:
Այս պահի դրությամբ փոքր աստերոիդները շարունակում են իրենց թռիչքը դեպի Երկիր: Հիշեցնենք` նրանցից մեկը՝ 2014 AA-ն, հունվարի սկզբին այրվել է մթնոլորտում: Այս երկնային մարմնի ամենափոքր տրամագիծn եղել է ընդամենը հինգ մետր: Իսկ 2013 թվ. փետրվարին Ռուսաստանի տարածք է ընկել երկնաքար, որն անվանվել է «Չելյաբինսկ»:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3476

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ