ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ավանդույթը շարունակվում է. հայ դպրոցականը ոսկե մեդալ է նվաճել աստղագիտության օլիմպիադայում

Ավանդույթը շարունակվում է. հայ դպրոցականը ոսկե մեդալ է նվաճել աստղագիտության օլիմպիադայում
22.10.2014 | 22:44

ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդգար Վարդանյանը «Աստղագիտություն» առարկայի 19-րդ միջազգային օլիմպիադայում արժանացել է ոսկե մեդալի և ցուցաբերած լավագույն արդյունքի համար ստացել է հատուկ դիպլոմ: Օլիմպիադան տեղի է ունեցել 2014թ. հոկտեմբերի 12-21-ը Ղրղզստանի Բիշկեկ և Չոլպոն-Ատա քաղաքներում, որին ի թիվս Ռուսաստանի, Կորեայի, Հնդկաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Իտալիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ղրղզստանի, Թայլանդի, Ուկրանիայի, Իրանի, Ղազախստանի և Մոսկվայի մարզի թիմերի, մասնակցել է նաև Հայաստանի դպրոցականների օլիմպիական թիմը: Օլիմպիադան անց է կացվել երեք փուլով` տեսական, գործնական և դիտողական:

Նշենք, որ այս տարի հայ դպրոցակաները մասնակցել են նաև Ռումինիայի Սուչավա քաղաքում օգոստոսի 1-11-ը տեղի ունեցած աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 8-րդ օլիմպիադային, որտեղ ֆիզմաթ դպրոցի սան Գևորգ Մարտիրոսյանը և ՀՊՃՀ հենակետային վարժարանի աշակերտ Արսեն Վասիլյանն արժանացել են արծաթե, իսկ ֆիզմաթ դպրոցի սաներ Վարդգես Մամբրեյանն ու Էդգար Վարդանյանը` բրոնզե մեդալների:
Ընդհանուր առմամբ անկախության տարիներին Հայաստանի դպրոցականները աստղագիտության օլիմպիադաներում արժանացել են 9 ոսկե, 9 արծաթե և 21 բրոնզե մեդալների:

Դիտվել է՝ 2208

Մեկնաբանություններ