Նախօրեին Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններ են տեղի ունեցել. խուզարկել են ավագանու անդամության թեկնածու առաջադրված չորս անձանց տները: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և այլ գործողություններ։               
 

Աղոթարան

Աղոթարան
16.04.2019 | 00:05

Դեպի Վիա Դոլորոսա`
տառապանքի ուղիով
Կքայլենք նորեն մենք Քո հետևից,
Սուրբ Խաչիդ ներքո կհավաքվեն կրկին
Հոգնած որբերդ` մերկ ու անոթի:
Անապատների ավազից չորցած,
Ցավագար աչքով կնայենք դեպ Քեզ,
Խաչին լուռ գամվող, տանջյալ Փրկիչին….
Կճանաչես մեզ, կժպտաս սիրով,
Կասես հոգեթով.
-Չեմ թողնի ձեզ որբ:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3459

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ