Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի բոլոր 47 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք-9 789 քվե, «Համահայկական ճակատ» կուսակցություն-287, «Հանրապետություն» կուսակցություն-1 211, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն-1 674, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն-1 152, «Ժառանգություն» կուսակցություն-433, ՔՊ կուսակցություն-14 948, «Հայրենիք» կուսակցություն-1 157:               
 

Բաքվի էներգետիկ նկրտումները

Բաքվի էներգետիկ նկրտումները
02.08.2025 | 19:33

Ալիևը շարունակում է համոզել եվրոպացիներին՝ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքը» կարող է օգտագործվել նաև էլեկտրաէներգիայի արտահանման համար:

Օրերս, Գոբու քաղաքում նոր էլեկտրակայանի բացման արարողության ժամանակ, Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը նախատեսում է, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքով» նոր էլեկտրահաղորդման գիծ կառուցել դեպի Նախիջևան, ապա Թուրքիա, Իրան և Եվրոպա։ Ըստ Ալիևի՝ միջանցքը դառնալու է էներգիայի արտահանման ուղի, որն ավելացնելու է Բաքվի աշխարհաքաղաքական կշիռը։

Էներգետիկ անվտանգության աճող ռիսկերի պայմաններում գտնվող ԵՄ-ի համար սա կարող է որոշակի հեռանկար ունենալ:

Սա է պատճառը, որ Բրյուսելն ամեն կերպ փորձում է Հայաստանը ներգրավել Global Getaway նախաձեռնությանը: Վերջինիս շրջանակներում Երևանին արդեն առաջարկվել է 2,5 մլրդ եվրո վարկային միջոցներ՝ երկրի տրանսպորտային ցանցը արդիականացնելու, իսկ իրականում՝ «Միջին միջանցքին» միանալու հեռանկարով: Իսկ Հայաստանի ինտեգրումը «Միջին միջանցքին» հնարավոր է բացառապես, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» բացման պարագայում՝ որպես Արևելք-Արևմուտք միջազգային լոգիստիկ ռազմավարության մաս:

Բաքվի համար էլեկտրաէներգիայի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը նաև էներգետիկ անվտանգության ու կայունության խնդիր է: Բավական է նշել, որ 2025 թ. առաջին կիսամյակում Ադրբեջանն արտահանել է 36,8 մլն ԱՄՆ դոլարի էլեկտրաէներգիա, մինչդեռ 2024 թ. նույն ժամանակահատվածում արտահանված էլեկտրաէներգիայից ստացված եկամուտը կազմել է 51,1 մլն մլն ԱՄՆ դոլար: Անկումը կազմել է 24,5%:

Բաքվի համար սրանք խիստ մտահոգիչ ցուցանիշներ են, որոնք ամենևին չեն տեղավորվում ադրբեջանական արտաքին էներգետիկ նկրտումների մեջ:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 17527

Մեկնաբանություններ