Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Ո՜նց են կուտը գցում, ու մարդիկ սկսում են ուտել»

«Ո՜նց են կուտը գցում, ու մարդիկ սկսում են ուտել»
09.11.2012 | 12:33

«Այսօր, բացի ՀՀԿ-ից, ոչ մեկը հստակ դիրքորոշում չի արտահայտում, Րաֆֆի Հովհաննիսյանն է միայն հայտարարել թեկնածության մասին: ԲՀԿ-ն ՀԱԿ-ի հետ սիլի-բիլի է անում: Ակնհայտ է, որ Հայաստանում գերշուկայական հարաբերությունների պայմաններում քաղաքական դաշտը խիստ այլասերված է: Գաղափարական ոչ մի խնդիր չի դրվում: Այն ժամանակ, որ մենք էինք քննադատում, այսօր Հրանտ Բագրատյանն է նույն բանն ասում: Գոնե ապաշխարեին»,- երեկ «Իրատես de facto» ակումբում հայտարարեց ԱԺԴ ղեկավար ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ՝ միաժամանակ իրավիճակից դուրս գալու ելքը տեսնելով վիրտուալ դաշտում, համացանցում: Սադոյանը հիշեցրեց, թե ինչպես էին իրենք տարիներ առաջ քաղաքական քարոզչությունն իրականացնում՝ «ջահելները վազվզելով թռուցիկներ էին բաժանում», միտինգ, երթ և այլն: Այսօր, ըստ ԱԺԴ ղեկավարի, հնարավոր է այս ամենն իրականացնել համացանցով, որն անհամեմատ մատչելի է: Առաջնային հարցերից մեկն էլ այն է, որ Հայաստանի ողջ տարածքը ծածկվի «Wi-Fi» հեռարձակման ցանցով, ինչին կհետևի, բանախոսի հավաստմամբ, վիրտուալ կուսակցության ստեղծումը: Այս ընտրություններում ի՞նչ դեր կունենա վիրտուալ քարոզչությունը հարցին ի պատասխան քաղաքական գործիչն ասաց. «Վիրտուալ քարոզչություն չի նշանակում վիրտուալ դատարկաբանություն: Եթե քաղաքական ուժը գաղափարներ չունի, ի՞նչ վիրտուալ քարոզչություն պիտի անի: ՀԱԿ-ը ի՞նչ պիտի ասի, որ ԲՀԿ-ի հետ սիլի-բիլի՞ եք անում»:
Անդրադառնալով ներքաղաքական վերջին զարգացումներին, մասնավորապես 100 տոկոս խորհրդարանական ընտրակարգին անցնելու ԲՀԿ-ի հայտարարությանն ու այդ ամենի հետևում Ռոբերտ Քոչարյանի «ականջների» առկայությանը, Սադոյանը նկատեց, որ ԲՀԿ-ն ժամանակին իշխանության մաս էր կազմում, ու ինչո՞ւ այն ժամանակ չէր բարձրացնում այդ հարցը: «Հիմա ի՞նչ է եղել: Կամ ԲՀԿ-ի գաղափարական մոտեցումներն են փոխվել ու «դեմից» հիմա անցել են «կողմի»: Էդ դեպքում թող բարի լինեն ու ասեն, որ ժամանակին սխալ են արել: Կամ էլ սա նախընտրական տրյուկ է, մի բանով պիտի՞ տարբերվեն ՀՀԿ-ից: Կամ էլ, եթե Նաիրա Զոհրաբյանին սա ինչ-որ տեսակետից պետք է, դա էլ ուրիշ հարց է»,- ընդգծեց ակումբի հյուրը՝ Քոչարյանի առնչությամբ էլ նկատելով. «Պրիչյո՞մ տուտ» Ռոբերտ Քոչարյան, էն էլ սահմանադրական փոփոխությունների հարցում»:
Միասնական թեկնածուի առնչությամբ էլ Սադոյանը փաստեց. «Ո՜նց են կուտը գցում, ու մարդիկ սկսում են ուտել: Ի՞նչ միասնական թեկնածու: Եթե փողային հարաբերություններ չլինեին, մեկը մյուսին միլիոն չտար, կարո՞ղ է ՀԱԿ-ը պաշտպաներ ԲՀԿ-ի՞ն: Հանուն ինչի՞»:
Իսկ թե առաջիկա նախագահական ընտրություններին ո՞ւմ կպաշտպանի Արշակ Սադոյանը, հետևյալ պատասխանը հնչեց. «Սերժ Սարգսյանին պաշտպանես-չպաշտպանես, մեկ է, նա իր ուժերով կանցնի: Երբեք չեմ պաշտպանի Լևոն Տեր-Պետրոսյանին, որովհետև նա այս քաղաքական կառույցի ճարտարապետն է, ողջ մեղքը նրա ուսերին է: Սուտասաններ, որոնք գալով իշխանության, շարունակելու են իրենց սուտը: Կարո՞ղ է, Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Գագիկ Ծառուկյան չկար»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2527

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ