Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Խնդիրը մնում է չլուծված

Խնդիրը մնում է չլուծված
17.09.2024 | 07:19

Մինչ Հնդկաստանը մեզ ժամանակակից զենք է մատակարարում և փորձում է արդիականացնել եղած հին` առանց հրթիռների, СУ-30 կործանիչները, Հայաստանում ապաստանած Հնդկաստանի քաղաքացի հնդիկները պարբերաբար հայտնվում են հայազգի շահախարդախների թիրախում:

ՈՒրեմն, Հայաստանում շուրջ 10 տարի բնակվող, Հայաստանը սիրող, հայերենին լիարժեք տիրապետող, Հայաստանում բարիքներ ստեղծող և Նոր Հայաստանի հարկերը պարտաճանաչ վճարող Հնդկաստանի քաղաքացին խնայել էր 1900 ԱՄՆ դոլար և այդ գումարով Լադա մակնիշի հին ավտոմեքենա գնել: Ավտոմեքենայի վաճառողները մի քանիսն էին (՞): Դրանցից մեկն ավտոմեքենայի, մյուսը` համարանիշների, երրորդը` «գործարքի» սեփականատերն էր: Բոլորը պարտքեր ունեին ԴԱՀԿ-ում, հետևաբար` նախապես գիտեին, որ ավտոմեքենայի օրինական վաճառք չեն կարող իրականացնել: Ավելին` վերջիններս, ի սկզբանե, գիտեին, որ հնդիկին վաճառվող ավտոմեքենան կալանքի տակ է: Սակայն, այդ հանգամանքը վերջիններիս չխանգարեց հնդիկից վերցնել 1900 ԱՄՆ դոլարը և ավտոմեքենայի անվանափոխման «պարտավորություն» ստանձնել: Ընդ որում, տեսնելով, որ դիմացինը հնդիկ է, պարկեշտ է, հավատում է գրավոր «պարտավորություններին», «սեփականատերերը» 1.5 տարվա ընթացքում 2 անգամ գրավոր և շուրջ 50-60 անգամ բանավոր կերպով «պարտավորվել են» անվանափոխել ավտոմեքենան: Իհարկե, չեն անվանափոխել:

Ի վերջո, Հնդկաստանի քաղաքացին դիմեց ՀՀ ներքին գործերի նախարարություն: Խնդիրը պարզ է` առկա է խարդախություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, ընդ որում, նախնական համաձայնությամբ: Եթե դա պարզ չէ, ապա պարզելու համար ոստիկանները պարտավոր են գործողություններ իրականացնել: Չեն իրականացնում, «ձեռքերը լվանում են»: Խնդիրը մնում է չլուծված: Ի վերջո, Հնդկաստանի քաղաքացին իր իրավունքների պաշտպանության համար կդիմի Հայաստանում Հնդկաստանի դեսպանություն (India in Armenia and Georgia, Embassy of India, Yerevan) կամ վատ տպավորություններով կլքի մեր երկիրը: Հայաստանը հերթական անգամ կխայտառակվի: Փոխարենը` Լադա ավտոմեքենայի «սեփականատերերը» գոհ կմնան և շատ շուտով կգտնեն հերթական «հարիֆ» հնդիկին, իսկ այս գործը վարող ոստիկանները «վերևներին» կզեկուցեն, որ գործը կարճած է հանցավորություն չհայտնաբերելու հիմքով:

Ժամանակին Փաշինյան Նիկոլն ասում էր, որ ռուսական «Իսկանդերները» միայն 10 %-ով են կրակում: Հնդիկների հանդեպ այսօրինակ վերաբերմունքի դեպքում, հնդկական «Պինականերն» ընդհանրապես չեն կրակի, իսկ Հնդկաստանում արդիականացված СУ-30 կործանիչներն, առավելագույնը` կիրականացնեն Կիրանց-Քեյրիմլի երթուղու բեռնափոխադրումը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 8698

Մեկնաբանություններ