Վիդկուն Քվիսլինգ (1887-1945) նորվեգացի քաղաքական գործիչ էր, որն առավել հայտնի էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Նացիստական Գերմանիայի հետ համագործակցելու իրողությամբ։
Փոքրիկ պատմական դաջեստ. Քվիսլինգը 1933 թ. հիմնադրել է «Ազգային միասնություն» կուսակցությունը։ Իր ժողովրդի հավաքական կամքին հակառակ համագործակցել է թշնամական Նացիստական Գերմանիայի հետ և 1942-1945թթ. զբաղեցրել է Նորվեգիայի վարչապետի պաշտոնը: Իշխանավարման ընթացքում Վ. Քվիսլինգը, համարելով իրեն անսխալական, հորինել է նաև նոր կրոն, որը անվանել է` «ունիվերսալիզմ»: Այնուհետև Նորվեգիան անվանել է Նոր Նորվեգիա և մերժել է ուղղափառ քրիստոնեության հիմնական ուսմունքները` առաջարկելով նոր տեսություն՝ «ունիվերսալիզմ», որ պետք է դառնար Նորվեգիայի պաշտոնական պետական կրոնը:
Նորվեգիայի ժողովուրդը սկսում է նրան ատել, չի ընդունում և համարում է ոչ ադեկվատ անձնավորություն, իսկ իշխանավորները և նրանց մերձավորները Քվիսլինգին համարում են հանճարեղ և իմաստուն անձնավորություն:
Ինչևէ. Եվ քանի որ Քվիսլինգը լեգիտիմ չէր, 1945-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, նա և իր կոլաբորանտ, խամաճիկ իշխանավորները ձերբակալվում են Նորվեգիայի ազատագրումից հետո։ Վերջիններս դատապարտվում են դավաճանության, ռազմական հանցագործությունների և հանցավոր գործողությունների համար։ 1945թ., հոկտեմբերի 24-ին Քվիսլինգը մահապատժի է ենթարկվում` գնդակահարվելով Օսլոյի Ակերսհուս ամրոցում։
Քվիսլինգի թողած ժառանգությունը
Քվիսլինգ անունը Եվրոպայում դարձել է դավաճանության խորհրդանիշ։ «Quisling» բառն օգտագործվում է որպես դավաճան նշանակող տերմին, հատկապես այն մարդկանց նկատմամբ, ովքեր համագործակցում են օկուպանտների հետ։ Նրա գործողությունները մնում են որպես պատմական դաս՝ իշխանության մնալու համար ազգային արժեքները զոհաբերելու վտանգների մասին։
Գրիգոր Գրիգորյան