-
19.06.2020|
01:05
«Իրատեսի» հյուրը «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ է:
Կորոնավիրուսի համավարակը աննախադեպ լուծումների է մղում մարդկանց ոչ միայն իրենց անձնական տարածքում և անձնական ձեռնարկումներում, այլև խոշոր, մասշտաբային իրադարձությունների կազմակերպչական աշխատանքներում:
-
17.06.2020|
14:10
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Մաեստրո» խորագրով վարպետաց դասերի շրջանակներում հերթական պարապմունքը վարել է աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Դմիտրի Սիտկովեցկին։
-
16.06.2020|
01:26
Հայաստանյան առաջատար հրատարակչությունները հանդես են գալիս «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» նախաձեռնությամբ։ Նպատակը հեղինակային իրավունքի մասին իրազեկող արշավով գրքերի անօրինական տարածումների դեմ համատեղ պայքար ծավալելն է։ Իսկ մինչ այդ գրական դաշտի ներկայացուցիչներին, ընթերցասերներին կոչ ենք անում միանալ այս հանրօգուտ շարժմանը, տարածել արշավի մասին տեղեկությունը՝ ապահովելով էլ ավելի լայն իրազեկում։ «Իրատեսը» զրույցի է հրավիրել նախաձեռնության կազմակերպիչներից ԱՇՈՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ԵՎ ՌՈԶԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ։
-
15.06.2020|
15:38
The LOFT ինքնազարգացման ու ժամանցի բազմաֆունկցիոնալ կենտրոնի առցանց հարթակում արվեստագիտության թեկնածու, արվեստի քննադատ Աննա Գալստյանը ներկայացրեց բանախոսություն՝ նվիրված ամերիկահայ աշխարհահռչակ նկարիչ, սյուրռեալիստական էքսպրեսիոնիզմի սկզբնավորող Արշիլ Գորկուն։
-
14.06.2020|
11:16
Երեկ հայտնի դարձան այն չորս ջութակահարների անունները, որոնք կմրցեն Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի հաղթող ճանաչվելու համար։ Ժյուրիի որոշմամբ երրորդ՝ եզրափակիչ փուլ են անցել Դիանա Ադամյանը (Հայաստան), Մայքլ Գերմերը (Դանիա), Լորենց Կարլսը (Շվեդիա), Ֆելիքս Հարությունյանը (Հայաստան) եւ Բելլ Թինգը (Թայվան)։
-
13.06.2020|
12:56
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը հայտարարել էր առցանց ցուցահանդես՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Թատրոնի փոքրիկ հանդիսականները օրեր շարունակ մասնակցեց օպերային և բալետային թեմաներով գեղանկարչական աշխատանքների մրցույթին:
-
12.06.2020|
18:29
Այսօր մեկնարկել է Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի երկրորդ փուլը։ Մրցույթի ժյուրիի նախագահ‚ ՀՀ ժողովրդական արտիստ Էդուարդ Թադևոսյանը‚ խոսելով մասնակիցների կատարողական վարպետության մասին‚ նշում է‚ որ ընդհանուր մակարդակը բավականին բարձր է։
-
12.06.2020|
02:59
Բանաստեղծ, թարգմանիչ ԼԵՎՈՆ ԲԼԲՈՒԼՅԱՆԻ հետ զրույցի առիթը նրա 70-ամյա հոբելյանն էր, որ վերջերս շուքով նշվեց «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում։
-
12.06.2020|
02:49
Սեբաստիա, Գյումրի, Երևան։ Էդուարդ Արծրունյանի ակունքը Սեբաստիան էր։ Ջարդերից մազապուրծ Արծրունյանները 1920-ին հաստատվեցին Գյումրի քաղաքում։ 1929-ի տարեվերջին ծնվեց 20-րդ դարի հայ գեղանկարչության ամենաանշփոթելի վարպետներից մեկը՝ Էդուարդ Արծրունյանը. գեղարվեստական մականունը՝ Ածան։ Այս յուրօրինակ մականվանը դեռ կանդրադառնանք։
-
12.06.2020|
02:41
«Իրատեսի» հյուրը դերասանուհի ԿԱՐԻՆԵ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆՆ է: 1992-ին՝ դժվարին ժամանակներում, հայ հանդիսատեսը նրան տեսավ ու սիրեց Սոս Սարգսյանի հիմնադրած Համազգային թատրոնում: Թատրոն, որն անգամ զրկված էր մշտական տանիք ունենալու բարեբախտությունից: