ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Երևանում հերթական աղետն է

Երևանում հերթական աղետն է
03.08.2026 | 14:14

Սիսակյան փողոցի բարձրահարկ շենքում վերելակը 8-րդ հարկից պոկվել է և ընկել հորանը։ 4 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

ՈՒ սա այն Երևանն է, որը ՔՊ-ն կառավարում է արդեն 8 տարի։ ՈՒթ տարի՝ շարունակ խոստումներ, PR, գունավոր ներկայացումներ, միլիոնավոր ու միլիարդավոր դրամների ծախսեր, բայց մարդիկ նույնիսկ չեն կարող վստահ լինել, որ իրենց շենքի վերելակով տուն հասնելը կյանքի համար վտանգավոր չի լինելու։

Երևանում ամեն օր մի նոր վթար է, մի նոր փլուզում, մի նոր խայտառակություն։

Փողոցները քանդված են, կոյուղիները հեղեղում են բակերը, աղբի խնդիրը շարունակում է մնալ, տրանսպորտը մարդկանց նյարդերի հաշվին է աշխատում, իսկ հիմա էլ՝ վերելակներն են մարդկանց վրա մահվան վտանգ բերում։

Այս ցավալի դեպքը քաղաքային իշխանության դատարակ ինքնագովազդի հետևանքն է։

Վիրավոր քաղաքացիներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։

Սարգիս ՏԵՐ-ԵՍԱՅԱՆ

Դիտվել է՝ 135

Մեկնաբանություններ